Ջոլիի և Փիթի որդին վնասել է ոտքը Թաիլանդում ընտանեկան հանգստի ժամանակ (լուսանկարներ)
Lifestyle1in.am-ը գրում է.
Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի 12-ամյա որդին՝ Փաքսը, օրերս Թաիլանդում հանգստի ժամանակ վնասել է ոտքը, բայց, ըստ ամենայնի, չի մտահոգվում դրա համար: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
Անջելինա Ջոլին՝ երեխաների հետ

Ներկայումս աստղային ընտանիքն ամբողջ կազմով Փհուքեթ կղզում է: Աստղային ընտանիքը երեխաների հետ հայնի հանգստավայր է մեկնել ամանորյա տոներին: Այնտեղ ջրային դահուկներով սահելիս Փաքսը վնասել է ոտքը և հիմա ստիպված է հենակներով տեղաշարժվել:
Արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ տղայի ոտքն ընդամենը դուրս է ընկել, բայց Us Weekly պարբերականը հայտնում է, որ դա իսկական կոտրվածք է:
Բրեդ Փիթը որդու՝ Փաքսի հետ

Փաքսին և նրա ընտանիքին, սակայն, դժվար թե որևէ բան խանգարի վայելել հանգիստը. Ջոլիին, Փիթին ու երեխաներին, բացի ջրային դահուկներով զբոսնելուց, տեսել են վարձակալած զբոսանավի վրա, տեղի առևտրի կենտրոններում գնումներ կատարելիս, մինի-գոլֆ խաղալիս, տեսարժան վայրերում:
