Վարդան Սարգսյան. «Վերջապես կիրականանա մի շարք բողոքավոր հեռուտադիտողների երազանքը»
LifestyleBlogNews
BlogNews.am-ը բազմիցս պատմել է Վարդան Սարգսյանի «Տնից հեռու» ճամփորդական հաղորդման մասին: Այս անգամ ուզում ենք տեղեկացնել, որ Վարդանի հաջորդ կանգառը Դելին է, այնպես որ, ATV հեռուստաընկերության եթերում չորեքշաբթի օրը՝ ժամը 21:30-ին, Վարդանին կարող եք տեսնել Դելիում:

Խոսելով այդ մասին՝ Վարդանը նշում է. «Վերջապես կիրականանա մի շարք բողոքավոր հեռուստադիտողների երազանքը, և ծրագրի շրջանակներում կներկայացնենք նաև պատմական վայրեր: Կլինեն մի քանի տաճարներ, որոնք հայտնի են ողջ աշխարհում, կցուցադրենք ժամանցային վայրեր, որտեղ առիթ կլինի տեսնել իսկական հնդկական շոու ծրագրեր»։
Այնուամենայնիվ, հավատարիմ մնալով իր հաղորդման սկզբունքներին` Վարդանը չի մոռանա նաև ամենատարօրինակ վայրերի մասին. «Ես կայցելեմ ամենատարօրինակ թանգարաններից մեկը, որը գուգարան են անվանում: Այնտեղ կտեսնեմ ինչպես հին, այնպես էլ ապագայում օգտագործվելիք զուգարաններ: Կարծում եմ` կլինի և՛ հետաքրքիր, և՛ զվարճալի: Այնտեղ ոչ ոք չի օգտվում զուգարաններից, պարզապես հիանում են դրանցով»:

Վերջում մնում է ավելացնել, որ հաղորդման հետաքրքիր պահերի մասին շարունակելու ենք պատմել մեր ընթերցողին, իսկ դուք բաց մի՛ թողեք «Տնից հեռու» հաղորդման թողարկումները:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի