Հողմակայանները միագումար հզորությամբ առաջին անգամ գերազանցել են ատոմակայանների համանման ցուցանիշը
ЭкономикаՀողմակայաններն այս տարի մարդկության պատմության մեջ առաջին անգամ իրենց միագումար հզորությամբ գերազանցել են աշխարհի ատոմակայանների համանման ցուցանիշը: Այդ մասին դեկտեմբերի 30-ին հաղորդել Է «Ասահի» ճապոնական թերթը՝ վկայակոչելով Քամու Էներգիայի համաշխարհային ասոցիացիայի (WWEA) տվյալները:
Նրա տվյալներով՝ ընթացիկ տարում հողմակայանների միագումար հզորությունը գերազանցել Է 400 մլն կիլովատը: Գործող բոլոր ատոմային Էլեկտրակայանների համանման ցուցանիշը կազմում Է 382,3 մլն կվտ: Սակայն ատոմակայաններն իրապես երկու երրորդով ավելի շատ Էներգիա են արտադրում, քան հողմակայանները, որոնք կարող են պարապուրդի մատնվել քամու բացակայության պայմաններում: Միեւնույն ժամանակ, ասոցիացիայի հաշվարկների համաձայն՝ ներկայիս միտումների պահպանվելու դեպքում հողմակայանների միագումար հզորությունը 2030 թվականին կհասնի 2 մլրդ կիլովատի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: