Փրկարարները քաղաքացուն հայտնաբերել են ննջասենյակի հատակին անօգնական վիճակում
ОбществоԴեկտեմբերի 30-ին, ժամը 01.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շոպրոնի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում քաղաքացին (մոտ 80 տ.) ընկել է և չի կարողանում ինքնուրույն բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել են 1930 թ. ծնված Է. Բ.-ին և մոտեցրել մահճակալին: Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: