Ամերիկացի հանրահայտ դերասան Մարկ Սալինգի համակարգչում մանկական պոռնոգրաֆիայով ֆայլեր են գտել
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Օվկիանոսից այն կողմ սկանդալ է բռնկվել: Այս անգամ դրա կենտրոնում է հայտնվել ամերիկյան երաժիշտ ու դերասան Մարկ Ուեյն Սալինգը, ով առավել հայտնի է «Երգչախումբ» սերիալից։
Ինչպես հայտնում է TMZ–ը, 33-ամյա դերասանի համակարգչում հայտնաբերել են մանկական պոռնոգրաֆիայով լուսանկարներ ու տեսագրություններ. որոշ երեխաներ 10 տարեկանից էլ փոքր էին: Ոստիկանության բաժինը, որը մասնագիտացած է երեխաների դեմ ինտերնետային հանցագործությունների հետաքննության վրա, դերասանի նոութբուքում ավելի քան 1000 լուսանկար է գտել, այս պահին ոստիկանությունը ուսումնասիրում է դերասանի հեռախոսն ու տան համակարգիչը:
Դերասանի «նախասիրության» մասին ոստիկանությանը հայտնել էր նրա նախկին ընկերուհին:
Դերասանին կալանավորել են, բայց ընտանիքը 20 000 դոլարի գրավ է մուծել, ու Սալինգին ազատ են արձակել: