Անհնազանդ երեխաները կյանքում առավել հաջողակ մարդիկ դառնում
Lifestylemed.news.am-ը գրում է.
Անհնազանդ երեխաները զայրացնում են ծնողներին եւ դժվար թե Ձմեռ Պապը նրանց շատ նվերներ բերի։ Սակայն հենց նման երեխաներն են կյանքում առավել հաջողակ մարդիկ դառնում։ Նման եզրակացության են եկել Բեռլինի ազատ համալսարանիր գիտնականները։
Ուսումնասիրելով 745 երեխաների՝ գերմանացի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ ամնենաանհնազանդ երեխաները չափահաս տարիքում ավելի շատ գումար են վաստակում։ Իսկ հլու-հնազանդ երեխաներն ավելի համեստ եկամուտների տեր են դառնում։
Կայացած կանոնները խախտելն ու ծնողների հեղինակությանը հակադրվելը կարելի է համարել մեծ գումար վաստակելու կանխանշան, կարծում են հետազոտողները։ Մասնագետներն իրենք էլ վստահ չեն, թե ինչու են անհնազանդ երեխաները առավել հաջողակ դառնում։ Սակայն նրանք ենթադրում են, որ այսպես կոչված ըմբոստ բնավորություն ունեցող երեխաներն իրենց ավելի ագրեսիվ են պահում, երբ խոսքը վերաբերում է աշխատավարձին կամ դրա ավելացմանը։ Բացի այդ, նման երեխաները մեծ տարիքում պատրաստ են խախտել օրենքը եւ դիմել ոչ այնքան ընդունելի արարքների, եթե դա կօգնի իրենց։
Գիտնականները խորհուրդ են տալիս անհնազանդ երեխաների էներգիան ուղղել ավելի կառուցողական հունի (նրանք ագրեսիվ են, քանի որ չգիտեն, թե ինչով զբաղվեն)։ Նրանք խորհուրդ են տալիս խթանել երեխաների նախաձեռնողությունը։
Այս մասին ասված է Development Psychology ամսագրում։