«Շենգավիթ» ԲԿ–ում նորածինները մայրիկներին են այցելում Սանտայի կերպարանքով (ֆոտո)
Lifestylemed.news.am-ը գրում է.
Մինչեւ Սուրբ Ծննդյան տոնը «Շենգավիթ» ԲԿ-ում ծնված փոքրիկները առաջին անգամ մայրիկներին կայցելեն փոքրիկ «սանտայի» հագուստով:
Այս գեղեցիկ անակնկալը յուրահատուկ հուզմունքով ընդունեցին մայրիկները, իսկ փոքրիկ ձմեռ պապիկների վերածված մանկիկները իրենց ներկայությամբ իսկական տոնի էին վերածել ամբողջ նորածնային բաժանմունքը, հայտնում է «Շենգավիթ» ԲԿ–ի մամուլի ծառայությունը։
Բժշկական կենտրոնի անձնակազմը շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը:






