Քեյթ Բլանշետը կթողնի Հոլիվուդը մեկ տարով
Lifestylelife.panorama.am-ը գրում է.
Հայտնի ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշեթը մտադիր է ընդհատել իր կարիերան ողջ 2016 թվականի ընթացքում, որպեսզի իրեն ամբողջությամբ նվիրի դստեր խնամքին։ Հայտնի է, որ այս տարի գարնանը Քեյթ Բլանշեթը և նրա ամուսին Էնդրյու Ափթոնը կրկին ծնողներ էին դարձել՝ որդեգրելով Վիվիեն անունով աղջկան։
Էնդրյուն և Քեյթը արդեն իսկ դաստիարակում էին 3 տղաների և նրանց չէր հերիքում մեկ դուստր լիակատար երջանկության համար։
Ընտանիքի հերթական համալրումից հետո դերասանուհին որոշել է կարճ ժամանակով դադարեցնել կարիերան Հոլիվուդում և իրեն նվիրել ընտանիքին։
«Ես պլանավորում եմ չաշխատել 2016 թվականին»,- հայտնել է հոլիվուդյան դերասանուհին։