Գրավիչ դերասանուհի լինելու համար նիհար լինելը պարտադիր չէ. Ջենիֆեր Լոուրենս (լուսանկարներ)
Lifestyle1in.am-ը գրում է.
25-ամյա հայտնի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը երիտասարդ է, սակայն լի վճռականությամբ՝ փոխելու Հոլիվուդի, իր կարծիքով, անարդար չափորոշիչներն ու կարծրատիպերը։ Մի քանի ամիս առաջ «Քաղցած խաղերի» աստղը դեմ էր հանդես եկել Հոլիվուդում սեքսիզմին, իսկ այժմ Ջենիֆերն անդրադարձել է գեղեցկության տարօրինակ չափորոշիչների թեմային։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։
Հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ ինքը չափազանց դժգոհ է դերասանուհիների սննդակարգին ու արտաքինին առնչվող հարցերում զանգվածային միջամտությունից։
«Ինձ զայրացնում է այն ուշադրությունը, որը մեր բիզնեսում հատկացվում է հագուստի չափսին ու քաշին։ Ես չեմ կարծում, որ դերասանուհին պետք է նիհար լինի՝ գրավիչ լինելու համար, դա սխալ նախապայման է երիտասարդ կանանց համար։ Դերասանուհին առաջին հերթին պետք է ցուցադրի իր տաղանդը, ոչ թե արտաքինը»,- հայտարարել է Ջենիֆերը։


