2016թ. կառավարությունը պետք է սկսի մտածել արդյունաբերության զարգացման մասին. Վազգեն Սաֆարյան
Обществоtert.am-ը գրում է.
2015 թվականին տենդենցներն այնպիսին են, որ առևտրի ընդհանուր ծավալը 7 տոկոսով պակասել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նա ասաց, որ դա խոսում է այն մասին, որ բնակչության գնողունակությունը ընկել է, մարդիկ փող չունեն շատ ապրանքներ առնեն և առևտրի շրջանառությունը պակասել է:
«Պետք է մարդիկ ռեալ եկամուտներ ունենան, բարձրացվի աշխատավարձները, թոշակները, գործազրկությունը կրճատվի: Այս խնդիրները պետք է կառավարությունը իր աչքի առաջ ունենա և եկող տարի պետք է սկսի մտածել արդյունաբերության զարգացման մասին, որովհետև դա միակ ոլորտն է, որտեղ մասսայական աշխատատեղեր են ստեղծվում»,-ասաց նա:
Վազգեն Սաֆարյանը նկատեց որ սովորաբար հունվար ամիսը ամենապասիվ ամիսն է, թե տնտեսության, թե արդյունաբերության առումով, առավել ևս, որ մարդիկ 10 օր չեն աշխատում և մինչ այդ մեծ քանակության մթերք են գնում:
«Դա մեր ազգային սովորույթի խնդիր է»,-ասաց նա և շնորհավորեց բոլորի Ամանորը: