Air India ընկերության օդանավը վերադարձել է առնետի պատճառով
ОбществоAir India ընկերության օդանավը, որն իրականացնում էր Մումբաիից Լոնդոն չվերթը, վերադարձել է օդանավակայան, երբ ուղեւորները հայտնել են առնետի մասին։
Associated Press-ի փոխանցմամբ, առնետին օդանավում չեն գտել, այդուհանդերձ, ընկերությունը որոշել է օդանավը մշակել առնետների դեմ միջոցներով, իսկ ուղեւորներին Լոնդոն են ուղարկել այլ օդանավով։