ԵՐԱՆԻ ոչ մի հայ զինվոր չզոհվի մեր սահմաններում, և ԵՐԱՆԻ ոչ մի արցունք չհոսի մեր մայրերի աչքերից. Շուշաննա Թովմասյանի ամանորյա շնորհավորանքը
LifestyleՍիրելինե՛րս, շնորհավորում եմ բոլորիս գալիք Նոր Տարին և Սուրբ Ծնունդը :
ԵՐԱՆԻ 2016 թվականը իր հետ բերի խաղաղություն, առողջություն, երջանկություն և անկատար նպատակների իրականացում: ԵՐԱՆԻ ոչ մի հայ զինվոր չզոհվի մեր սահմաններում, և ԵՐԱՆԻ ոչ մի արցունք չհոսի մեր մայրերի աչքերից: ԵՐԱՆԻ մարդիկ ավելի բարի դառնան միմյանց նկատմամբ և ձեռք մեկնեն կարիքավորին:
Բոլորիս մաղթում եմ ուրախ և բարձր տրամադրությամբ դիմավորենք ՆՈՐ ՏԱՐԻՆ և ակնկալենք միայն դրականը Կրակե Կապիկի տարում
