Ի՞նչ սպասել գալիք տարուց
Lifestyle2016-ը հրե կամ կարմիր կապիկի տարի է։ Այն կենդանին հետաքրքիր է, բազմաբնույթ, ինչ-որ առումով մեզ նման է։ Կապիկը անհավանական խելացի է, հնարագետ, սակայն միեւնույն ժամանակ անկանխատեսելի։
Նա կարող է լինել ստեղծով եւ ավիրող։ Նա բարությունից, սիրալիրությունից կարող է վայրկյանական անցնել բարկության ու գրգռվածության։
Հրե կապիկի այս հատկանիշները կրկնապատվում են։ Նա կրակի նման կարող է թե ջերմացնել, թե ավիրել։ Հենց նման տարիներին է մարդ հնարավորություն ստանում իսկապես կյանքը հիմնովին փոխելու, անելու այն, ինչի մասին երազում էր, հաջողության հասնելու։
Այն մարդիկ, ովքեր ունեն կապիկին բնորոշ հատկանիշներ՝ հնարամիտ են, խելացի, կարող են հասնել այս տարի իրենց նպատակին։ Կապիկի տարում պետք է հաստատակամ ու ինքնավստահ լինել, գնահատել սեփական ուժերը, վստահել դրանց։
Կապիկը չի սիրում ոչ ինքնավստահ մարդկանց, կապիկի կարգախոսն է՝ հիմա կամ երբեք։ Այս տարի, սակայն, հարաբերություններում է պետք զգույշ լինել։ Քանի որ տարին հակասական է, կարող եք վիրավորել հարազատ մեկին, ինչը անդառնալի լինի։
Պատմության մեջ կապիկի տարում միշտ խոշոր իրադարձություններ են տեղի ունեցել։ Խոսքը ոչ միայն անհատների, այլեւ պետությունների մասին է։