Ճապոնացիները ճանաչվել են Մենդելեևի աղյուսակում 113-րդ տարրի հայտնաբերման հեղինակներ
ОбществоՃապոնիայի կառավարությունը հայտարարել է, որ Ֆիզիկա-քիմիական հետազոտությունների ինստիտուտը պաշտոնապես ճանաչվել է Մենդելեևի աղյուսակում 113-րդ տարրի հայտնաբերող, գրում է gazeta.ru-ն:
Հեղինակային իրավունքի համար մրցում էին նաև Ռուսաստանից և ԱՄՆ-ից մասնագետները, սակայն տեսական և կիրառական քիմիային միջազգային միությունների ընդհանուր հանձնաժողովը եկել է եզրակացությանը, որ ճապոնացի գիտնականների կողմից նոր տարրի սինթեզի ճշգրտությունն ավելի բարձր է:
Այն ստացել է ֆիզիկոսների խումբը պրոֆեսոր Կոսկե Մորիտի գլխավորությամբ 2004, 2005 և 2012 թվականներին անցկացված փորձերի ժամանակ:
113-րդ տարրը դեռ չի ստացել պաշտոնական անվանումը, սակայն հավանականություն կա, որ այն կկոչեն «ճապոնիում»: