Ասացվածքներ Նոր տարվա մասին
Lifestyle1in.am-ը գրում է.
Ամանորը տարվա ամենասպասված տոներից է: Ոսւտի զարմանալի չէ, որ այդ կապակցությամբ մի շարք ասացվածքներ կան:
Նոր տարին այնպիսի ամենամյա միջոցառում է, որի համար հատուկ կիրառություն չեն հնարել՝ բացի տարատեսակ գինարբուքներից, ընկերներին զանգահարելու առիթից և որոշումներ ընդունելուց, որոնք երբեք ի կատար չեն ածվի:
Մարկ Տվեն
Որքան շատ են «Երջանիկ Նոր տարի» բարեմաղթանքները, այնքան մեծ է հույսի հաղթանակը փորձի նկատամբ:
Ռոբերտ Օրբեն
Ամանորը Ամանոր չի լինի, եթե զղջալու ոչինչ չլինի:
Վիլյամ Թոմաս
Հունվարի 1-ին մենք զբոսնում ենք մեր կյանքում՝ ինչպես տունն ուսումնասիրելիս, սենյակ առ սենյակ՝ կազմելով այն ամենի ցուցակը, ինչը պետք է վերանորոգել, որ ճեղքերը փակվեն: Բայց հնարավոր է այս տարի՝ անցյալ գրառումները հավասարեցնելու համար, պետք է անցնել դրանով ոչ թե թերություններ փնտրելու, այլ նոր հնարավորություններ որոնելու համար:
Էլեն Գուդմեն
Եթե ցանկանում ես ծիծաղեցնել Աստծուն, պատմի՛ր նրան քո ծրագրերի մասին:
Վուդի Ալեն
Բարի մտադրություններն ընդամենը կտրոններ են, որոնք մարդիկ փորձում են ներկայացնել բանկին, որտեղ իրենք ոչ մի հաշիվ չունեն:
Օսկար Ուայլդ
Ամանորը երեխաներին պետք է հեքիաթի համար, անհաջողակներին՝ որպես նոր հույսի կետ, իսկ մյուսներին՝ ուրախության համար:
Իշխան Գևորգյան
Սուրբ ծնունդն այն է, երբ հայրը փորձում է իր երեխաներին համոզել, որ ինքը Սանտա Կլաուսն է, իսկ կնոջը՝ որ ինքը չէ Սանտա Կլաուսը:
Ամերիկյան ասացվածք