Քաղաքապետարանը հավաստիացնում է, որ սանմաքրման ձեռնարկություններն աշխատում են արտակարգ ռեժիմով
ОбществоԱնդադար տեղացող աննախադեպ ձյան պայմաններում մայրաքաղաքում ամբողջ գիշեր ընթացել եւ վաղ առավոտից շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի քաղաքապետարանը։
Արտակարգ ռեժիմով աշխատող սանմաքրման ձեռնարկությունները շարունակում են համապատասխան հատուկ տեխնիկայի միջոցով մաքրել մայրաքաղաքի գլխավոր եւ երկրորդական փողոցները: Փողոցների մաքրման աշխատանքներին զուգահեռ, շարունակվում են նաեւ մայթերի, կանգառասրահների, բակերի եւ միջբակային տարածքների ու աստիճանահարթակների ձնամաքրման, նաեւ աղի եւ ավազի խառնուրդով մշակման աշխատանքները: Աշխատանքները վերահսկվում եւ կանոնակարգվում են Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության եւ հատուկ օպերատիվ շտաբի կողմից:
Ամբողջ գործընթացը վարչական շրջանների ղեկավարների շուրջօրյա վերահսկողության տակ է: