Ադելը 2015 թվականին դարձել է Google-ի թագուհի
LifestyleՀայտնի երգչուհի Ադելը Google-ի որոնողական համակարգում 2015թ. եղել է ամենահաճախ հարցված աստղը: Այս մասին հայտնում է Contact Music պարբերականը:
Երգչուհին կարողացել է այդպիսի հաջողության հասնել՝ չնայած բեմ է վերադարձել միայն այս տարվա հոկտեմբերին: Ադելը կարիերայում մի քանի տարվա ընդմիջումից հետո վերադարձել է Hello սինգլով:
Երգը հայտնվել է Google-ի Top Trending Song Lyrics վարկանիշային ցանկի գագաթնակետին:
Բացի Ադելից՝ 2015-ին ակտիվորեն որոնել են նաև Բրունո Մարսին և Մարկ Ռոնսոնին:
Իսկ «մարդիկ» բաժնում ամենաշատ ուշադրության է արժանացել բասկետբոլիստ Լամար Օդոմը, որը մի քանի ամիս առաջ հիվանդանոցում է հայտնվել՝ նա տարել է մի քանի կաթված: