«Ապրե՛ք, տղերք...»
АналитикаՉեմ սիրում երբեք հատուկ շեշտել ազգային առանձնահատկությունները, տափակաբանել ՀՊԱՐՏ ՀԱՅ ձևաչափում, որովհետև ինձ համար առավել կարևորը պետության ու նրա մեխանիզմների կայացումն է, առկա ներուժի լիովին օգտագործումը, սակայն մի երևույթի մասին չեմ կարող չխոսել:
Երեկ դիտեցի Comedy club-ի ամանորյա հաղորդումը ու ապշեցի. հաճախ շովինիստական ու իրենց երկրում ապրող այլազգիներին ՛՛պանայեխլի՛՛ եզրով պատվող ռուս հասարակության մեջ հենց իրենց ազդեցիկ քարոզչական գործիքներով հայկականության այսպիսի քարոզ ուղղակի անհնար է երազել: Սակայն ռուսաստանաբնակ մեր տղերքը լրջագույն փիառ արեցին մեզ, ինչը կարևոր է հատկապես ոչ հայկական լսարանի մոտ մեր քաղաքացիների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կերտելու առումով: Իհարկե Գարիկ Մարտիրոսյանն ու մյուս տղաները իրենց ուրույն դերն ունեն այս ամենում, սակայն ուզում եմ հատուկ շեշտել Արթուր Ջանիբեկյանին, ով այդ թիմի ղեկավարն է ու բացառիկ կարճ ժամանակահատվածում նվաճեց ռուսական շոու բիզնեսը: Եվ դա վերաբերվում է ոչ միայն հումորային հատվածին, այլ այդ բիզնեսի առյուծի բաժնին ընդհանրապես:
Ես Ռուսաստանը գրեթե թուփ առ թուփ գիտեմ ու հասկանում եմ, թե այդ վայրի, կիսակայացած անծայրածիր պետության մեջ ինչպիսի կամք ու ունակություններ են պետք՝ այդ ամենը նվաճելու համար:
Այնպես որ՝ ապրե՛ք, տղերք...