Հայաստանի որոշ ավտոճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի
ОбществоՀունվարի 2-ի առավոտյան ժամը 09:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Սեւան-Մարտունի ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Փակ են նաեւ Սոթք-Քարվաճառ, Ջերմուկից դեպի Սարավան տանող ավտոճանապարհները եւ Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Սեւան-Դիլիջան, Սեւան-Գավառ, Սարավան-Զանգեր, Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան, Կապան-Մեղրի, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:
Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում առկա են տեղումներ՝ ձյան տեսքով:
Արագածոտնի եւ Լոռու մարզերի ավտոճանապարհներին, Տավուշի մարզի Ոսկեպարի ոլորաններում մերկասառույց է:
ՏԿԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս նշված ճանապարհահատվածներով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն էլ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: