Ձնամաքրման համառ աշխատանքներ Նոր-Նորքում
ОбществоԱյս տարի Ամանորին իրականություն դարձան շատերի, հատկապես մանուկների ցանկությունները, որոնք կապված էին ոչ միայն Ձմեռ պապին գրված նամակների, այլեւ առատ ձյան հետ: Արդեն երեք օր է, ինչ Հայաստանում առատ ձյուն է տեղում, որը թեպետ դժվարանցանելի է դարձրել հատկապես քաղաքի ճանապարհները, այնուամենայնիվ, խինդ ու ուրախություն է պարգեւել մանուկներին: Այս օրերին Orer.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է, թե ինչպես են Նոր-Նորք վարչական շրջանում ձնամաքրման համառ աշխատանքներ իրականացնում համապատասխան բաժնի աշխատակիցները:
Սոսե Չանդոյան