«Այաս»-ը շարունակում է Սևանի հետազոտությունը
ЭкономикаNEWS.am-գրում է
Սեւանա լճի հետազոտությունն ակտիվորեն շարունակվում է, եւ վերջերս հայտնաբերված գտածոներն էլ ավելի են ոգեւորում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Կիլիկիա» առագաստանավի նավապետ, «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ Կարեն Բալայանը:
Ակումբի ղեկավարը հիշեցրել է, որ 2015-ի ամռանը իրենք Մեծ Սեւանում նշանավոր գտածոներ են հայտնաբերել: «Մասնագետների կարծիքով, մեր տղաները ձեռակերտ շինությունների մնացորդներ են հայտնաբերել»,-նշել է Բալայանը՝ հավելելով, որ դրանք գտնվել են 8 մետր խորության վրա:
«Դրանք շատ հին շինություններ են: Մասնագետները դրանք համադրել են ցամաքի վրա եղած գտածոների հետ եւ համարում են, որ դրանք նույն մշակույթին են պատկանում»,-ասել է ակումբի ղեկավարը: Նրա խոսքով, Լճաշենում պեղումների ժամանակ հայտնաբերված հուշարժանները մ.թ.ա. 3-4-րդ հազարամյակների են: Այն բանից հետո, երբ Սեւանի մակարդակը նվազեց, մերկացան գերեզմանները: Դրանցում հայտնաբերվել են 3-4-րդ հազարամյակների առարկաներ: Այս գտածոն շատ խորն է, ինչը խոսում է այն մասին, որ դրանց տարիքը եւս ավելի մեծ է:
Երբ մեր տղաները Սեւանի հատակին «տաօրինակ ոսկոր» գտան, մեր որոնումներին միացավ բուսաբան եւ հնեաբան Իվան Գաբրիելյանը: Այլ մասնագետների կարծիքով, դա բիզոնի ոսկոր է: Այդ աշխատանքն այնքան գրավեց նրան, որ նա մնաց մեզ հետ, սկսեց դայվինգ սովորել: Հետո, երբ գտանք քարե շինություններ, լուսնկարները ցույց տվեցինք հնագետ Հակոբ Սիմոնյանին, նա հաստատեց, որ սա արհեստական շինություններ են»,-ասաց Կարեն Բալայանը: