Հանրապետության ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ОбществоՀունվարի 2-ի ժամը 16:10-ի դրությամբ, Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
Փակ են Գորիս-Սիսիան, Սոթք-Քարվաճառ, Գավառ-Մարտունի, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները եւ Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Արագածոտնի, Արարատի, Լոռու մարզերի եւ Կոտայքի մարզի Հանքավան քաղաքի միջհամայնքային ավտոճանապարհները, Սարավան գյուղից դեպի «Զանգեր» տանող ճանապարհահատվածը, Ելփին-Վայք-Ջերմուկ, Գորիս-Կապան, Կապան-Մեղրի, Լանջիկ-Վարդաղբյուր («Ղոչի Աղբյուր» կոչվող հատվածը), Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհները, Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ը: Նշված ավոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում առկա են տեղումներ թույլ ձյան տեսքով:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները ծառայությունը կիրականացնեն ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն էլ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: