Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հետևել է մայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքներին
ОбществоԵրևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հետևել է մայրաքաղաքում շարունակվող
ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքներին
Շուրջ երեք օր անընդմեջ տեղացած առատ ձյան մաքրման աշխատանքները չեն ընդհատվել նաև տեղումների
դադարից հետո: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձնամաքրման ու ձնահեռացման
աշխատանքների ընթացքին հետևել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Գործընթացի
արդյունավետ իրականացման նպատակով մոբիլիզացվել է մասնագիտացված բազմաֆունկցիոնալ ամբողջ
տեխնիկական կազմը: Գլխավոր ու երկրորդական փողոցներում կուտակված ձյունը քաղաքից դուրս
տեղափոխելու նպատակով աշխատանքներում ներգրավվել են նաև ամբարձիչներ: Կամո Արեյանը նշել է, որ
առաջնահերթ խնդիրը գլխավոր ու երկրորդական փողացները լիարժեք երթևեկելի պահելն է: Ձյան մաքրման
աշխատանքները մայրաքաղաքի վարչական շրջանների փողոցներում կշարունակվեն նաև հունվարի 2-ի լույս 3-
ի գիշերը, զուգահեռաբար շարունակելով մաքրել նաև մայթերն ու բակային տարածքները: Վերջինի մասով
լայնածավալ աշխատանքները հիմնականում կիրականացվեն համատիրությունների կողմից: Ինչպես և
նախորդող օրերին, բոլոր աշխատանքները տեղերում կհամակարգեն վարչական շրջանների ղեկավարները:
Ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ իրականացվում են նաև ծառերի ճյուղերը առատ ձնից բեռնաթափելու
աշխատանքներ: Վարչական շրջաններում արդեն ընթանում են շքամուտքերի աստիճանների, վերգետնյա և
ստորգետնյա անցումների ու միջբակային հատվածներում առկա աստիճանահարթակների մաքրման և աղ ու
ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ: Համաձայն քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից
ձեռքբերված պայմանավորվածության, շինարարական և մասնավոր որոշ կազմակերպություններ ևս
տեխնիկական աջակցություն են ցուցաբերում ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքների կազմակերպման
հարցում: Հատկապես շոշափելի աջակցություն է ցուցաբերվում ամբարձիչների տրամադրման տեսքով, որոնց
քանակը «Սանիտեք» ընկերությունում բավարար չէր՝ նման ծավալի տեղումների հետևանքները արագ
վերացնելու համար:
Քաղաքապետի առաջին տեղակալը նաև նշել է, որ ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքներին զուգահեռ
առաջիկա ողջ գիշերվա ընթացքում կիրականացվի նաև ճանապարհների աղ ու ավազով մշակման
աշխատանքներ՝ փողոցների անցանելիությունը լիարժեք ապահովելու նպատակով: Օգտվելով առիթից, Կամո
Արեյանը մեկ անգամ ևս հորդոր է հնչեցրել՝ ուղղված վարորդներին, որ երթևեկեն բացառապես ձմեռային
անվադողերով`անվտանգ երթևեկելու և խցանումները բացառելու համար: Քաղաքապետի առաջին տեղակալը
նաև հատկանշել է որ ձնամաքրման աշխատանքները մայրաքաղաքում կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև
ձնից մաքրվեն բոլոր փողոցներն ու մայթերը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն