Մայրիկ, ինչո՞ւ եմ ես «սուրբ» (լուսանկարներ)
Lifestyleրեխաների անունների նորաձևությունը փոփոխական է: Այսպես, վերջերս Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը երկրորդ անգամ են ծնողներ դարձել` որդուն անվանելով «սուրբ» (Saint): Համացանցային հանրությունը տպավորված էր անվան նման ընտրությունից:
ԶԼՄ-ներում շատ մեկնաբանություններում գրվում էր, որ վերոնշյալ զույգից հենց նման մի բան էր սպասվում: Ոմանք էլ պնդում են, որ ավելի օրիգինալ կլիներ որդուն South (Հարավ) անվանել, քանի որ ավագ քրոջ անունը Նորթ է (Հյուսիս):
Պարզվում է` Twitter-ի օգտատերերից մեկը կանխատեսել է երեխայի նման անվանումը, երբ իամցել է, որ Քիմը կրկին հղի է: «Ահա կտեսնեք` Քանյեն իր երեխային կանվանի «սուրբ» կամ մեկ այլ հիմար անվամբ»,- գրել էր «մարգարեն»:


