Մեծ Բրիտանիայում ստեղծել են «հակատարիքային» շոկոլադ
LifestyleՄեծ Բրիտանիայում մշակել են շոկոլադ, որը կարող է պահպանել երիտասարդությունը, իսկ մաշկը դարձնել առաձգական ու թավշյա։ Բրիտանացի գիտնականները աշխատել են նոր արտադրանքի վրա ավելի քան 10 տարի։ Այս մասին հայտնում է Rosbalt-ը։
Շոկոլադը վաճառվում է դեռևս միայն Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Նահանգներում այն կարելի է գնել 54 դոլարով։ «Այդ շոկոլադը պարունակում է բնական աստակսանտին, որը պահպանում է ոսկե ձկնիկի և վարդագույն ֆլամինգոյի գունավորումը»,-հայտարարել են արտադրող Lycotec ընկերության ներկայացուցիչները։
Նոր տեսակի շոկոլադի 7.5 գրամը պարունակում է այնքան օգտակար նյութ, որքան 100 գրամ սովորական մուգ շոկոլադը։