Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը Անգլիայում կալվածք են գնում եւ ընտանեկան դիմանկար են պատվիրել
LifestyleԵրեւում է` Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը որոշել են արիստոկրատներ դառնալ:
Քիմը եւ Քանյեն որոշել են Անգլիայում կալվածք գնել, չէ՞ որ Մեծ Բրիտանիայում առանձնատունը խորհրդանշում է արիստոկրատական կենսակերպը, որին երկուսն էլ ձգտում են:
Ինչպես գրում է Mirror-ը, 38-ամյա ռեփերը եւ 35-ամյա գեղեցկուհին արդեն սկսել են 500 հազար ֆունտ արժողությամբ հողատարածքի ձեռք բերումը:
Ասում են` նրանք իրենց ապագա տան համար տեղ էին փնտրում դեռեւս անցյալ տարի, երբ ճանապարհորդում էին Մեծ Բրիտանիայում:
«Քանյեն շատ լրջորեն է վերաբերվում իր իմիջին եւ այս պահին նրան ամենից շատ գրավում է կյանքի արիստոկրատական ոճը», - նշում են աղբյուրները:

Արիստոկրատների շարքն անցնելուն ուղղված եւս մեկ քայլ է ընտանեկան դիմանկարը, որը պիտի զարդարի ընտանեկան կալվածքի պատերը: Ուեսթն արդեն կտավ է պատվիրել «միջնադարյան ոճում», որում պատկերված կլինի նրա ընտանիքը. ինքը, Քիմը, երկու տարեկան Նորթը եւ նորածին Սեյնթը:
«Դիմանկարն արդեն մաս է կազմում արիստոկրատական կյանքի վերաբերյալ նրա պատկերացումներին: Այն հավանաբար կախված կլինի Լոս Անջելեսի նրանց տանը, մինչ անգլիական կալվածքում վերանորոգում է իրականացվում», - ասում է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը, որը պատմել է նաեւ, որ հատուկ լուսանկարի համար Քանյեն Եվրոպայից նկարիչ է հրավիրել Լոս Անջելես:
- See more at: http://style.news.am/arm/news/27793/qim-qardashyany-ev-qanye-uesty-angliayum-kalvatsq-en-gnum-ev-yntanekan-dimankar-en-patvirel.html#sthash.g3WvJrZ3.dpuf