Ձմեռ Պապին դատի են տվել
ОбществоՌուսաստանի բնության վերահսկողության կոմիտեն Վելիկի Ուստյուգից Ձմեռ Պապին դատի է տվել փոխհատուցման պահանջով: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Վոլոգդայի մարզի Վերաքննիչ դատարանից:
Պարզվել է, որ Ռուսաստանի բնության վերահսկողության տեղական վարչությունը դատարան է դիմել «Ձմեռ Պապ» ԲԲԸ-ից ( «Վելիկի Ուստյուգ` Ձմեռ Պապի հայրենիքը» ծրագրի տուրօպերատորը) 15 հազար ռուբլի գանձելու պահանջով: Սակայն աղբյուրը չի կարողացել պարզել, թե վարչությունն ինչու է դրամական պահանջ ներկայացնում Վելիկի Ուստյուգում Ձմեռ Պապի նստավայրին:
Սա Ձմեռ Պապի առաջին դատական վեճը չէ, անցյալ տարի կոյուղու չվճարված ծառայությունների համար նրան պահանջներ էին ներկայացրել ԲԿՏ-ի ծառայությունները, նստավայրի հարեւանները, ինչպես նաեւ տեղի ՆԳՆ-ն, որոնք եւս նրանից հետ էին պահանջում պարտքերը: