Զենքով հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկել. «Ձմեռ պապի» երեւակայությունը
ОбществоՀունվարի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում: Երեւանաբնակ մի քաղաքացի ահազանգել է իրավապահներին, թե ինքը` որպես ձմեռ պապ, այցելել է Երեւանի Չեխովի փողոցի տներից մեկը, որտեղ իրեն զենքով սպառնացել են ու ծեծի ենթարկել: Նա նշել է կոնկրետ հասցե: Հանգամանքները պարզելու նպատակով իրավապահները հունվարի 1-ին այցելել են նշված հասցեում գտնվող տուն: Տան անդամները հանկարծակիի են եկել: Պարզվել է, որ զինված հարձակումը «ձմեռ պապի» ներկայացած քաղաքացու երեւակայության արդյունքն է եղել: Ավելի ուշ պարզվել է, որ նույն քաղաքացին երկար տարիներ հաշվառված է հոգեբուժարանում: NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հաստատել են, որ նման ահազանգ եղել է: