Քաղաքապետարանը վարորդներին խնդրում է մեքենաները հեռացնել մայթեզրերից, որ կարողանան մաքրել ձյունը
ОбществоԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում չընդհատվող ժամանակացույցով շարունակվում են տեղացած ձյան մաքրման և ձնահեռացման աշխատանքները: շ
Գործընթացում ներգրավվել է համապատասխան մասնագիտացված ձեռնարկություններում առկա ամբողջ տեխնիկան: Գլխավոր և երկրորդական փողոցներից բացի, աշխատանքներն ընթանում են նաև բակային և միջբակային տարածքներում: Բազմաթիվ տնտեսվարողներ, Երևանի ավագանու որոշման համապատասխան, ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ են իրականացնում իրենց օբյեկտների հարակից տարածքներում՝ համապատասխան տեսքի բերելով դրանք:
Ըստ քաղաքապետարանի՝ գլխավոր և երկրորդական փողոցներում իրականացվող ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներին որոշակիորեն խոչընդոտում են մայթեզրերին կայանած մեքենաները: Սույնը հաշվի առնելով հորդորում ենք տվյալ մեքենաների վարորդներին հնարավորին արագ ազատել նշված հատվածները՝ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:
Նշենք, որ չնայած քաղաքապետարանը վստահեցնում է, որ ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներ են ընթանում մայրաքաղաքի փողոցների եւ բակերի վիճակից շարունակում են դժգոհել թե վարորդները, թե շենքերի բնակիչները: Ծայրամասերում ընդհանրապես բակային ձնամաքրման աշխատանքներ չեն իրականացվել: