Նոր Alfa Romeo-ն կստեղծվի Giulia-ի կարճացված հարթակի վրա
ОбществоAlfa Romeo Giulietta-ի հաջորդ սերունդը կստեղծվի Giulia սեդանի կարճացված հարթակի վրա:
Այդ տեղեկությունը Auto Express ամսագրին տված հարցազրույցում ներկայացրել է Fiat-Chrysler կոնցեռնի դիզայներ Ալբերտո Դիլլիլոն, տեղեկացնում է «Ավտոմոտոնյուսը»: Նա հաստատել է, որ նորույթի հիմքում ընկած է Giulia-ի կարճացված հարթակը, միաժամանակ հետին հաղորդակի համակարգի օգտագործումը տեխնիկապես հնարավոր կլինի:
Ավելի վաղ Alfa Romeo Giulietta-ն տեղեկացրել էր, որ մտադիր է կենտրոնանալ հետին եւ ամբողջական հաղորդակով մեքենաների թողարկման վրա: Նա ուզում է իրենց դասերում լավագույն մոդելները ստեղծել: Բացի այդ, նման որոշումը հնարավորություն կտա առանձնանալ Fiat ապրանքանիշով թողարկվող իր արտադրանքից: