Խոզն օգնել է հաջողությամբ վերականգնել մարդու տեսողությունը
ОбществоՉինաստանի Շանդուն նահանգի ակնաբուժական ինստիտուտը յուրահատուկ վիրահատություն է կատարել: Բժիշկներին հաջողվել է կենսաինժեներիայի արտադրանք՝ խոզի փոփոխված եղջերաթաղանթը փոխպատվաստել մարդուն, հայտնում է Zee News-ը: Հիվանդի տեսողությունը զգալիորեն բարելավվել է 3 ամիս վերականգնումից հետո: Սա խոսում է փոխպատվաստման հաջողության մասին:
Հիվանդը եղել է 60 տարեկան, նա տառապել է եղջերաթաղանթի խոցով: Նա կարողացել է տեսնել միայն շարժվող օբյեկտները 10 սմ շառավղով: Մարդկային դոնորները չեն բավարարել, ուստի մասնագետները որոշել են դիմել կենդանական նյութի: Աշխատանքի արդյունքում ստացվել է Acornea եղջրաթաղանթ, որը պաշտոնապես հավատարմագրված է մարդկանց համար օգտագործելու համար:
Հիմքում մնացել է խոզից վերցված նյութը՝ կենսաբանական համատեղելիության և անվտանգության բարձր մակարդակով կոլագենային կառուցվածքը: