«Ոտքս առանձին նյուսմեյքեր էր դարձել». Աշոտյանը գրառում է կատարել իր կոտրված ոտքի մասին
ОбществоՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որ հունվարի 2-իր տան մոտ ընկել ու կոտրել էր ոտքը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով իրեն զորակցելու համար:
«Ժողովուրդ ջան, բարի առավոտ։ Շատ ավելի լավ եմ։ Կրկին շնորհակալ եմ զորակցության և սրտացավության համար։ Ոսկորների կոտրվածքները բուժելի են, անբուժելի է ոմանց ուղեղանյութի ինքնահրկիզումը։ Իմ նման թեթև տարեք:
Համ էլ լավ է էլի, ոտքս առանձին նյուսմեյքեր էր դարձել»,- գրել է նախարարը: