Տղամարդկանց ամեն օր չորսժամյա սեքս է հարկավոր
LifestyleՏղամարդկանց ամեն օր չորսժամյա սեքս է հարկավոր։ Նման եզրակացության են հանգել եվրոպական սոցիոլոգները։ Գիտնականները պարզել են, որ չնայած հակասական կարծիքներին, տղամարդիկ ինտիմի մասին ոչ թե 24 ժամ են մտածում, այլ ընդամենը 260 րոպե (հնարավոր է՝ հետազոտությունն անցկացվել է միայն եվրոպական տղամարդկանց շրջանում)։
Սոցիոլոգները պնդում են, որ տղամարդու ուղեղը 4 ժամ 20 րոպե ինտիմով է զբաղված։ Զարմանալի է, որ նույնիսկ սեքսի ընթացքում տղամարդկանց 25 տոկոսը մտածում է գործնական հարցերի մասին։ Այդպիսով՝ կանայք, ովքեր սովոր են կարծել, թե «տղամարդկանց գլխում միայն մեկ բան է», կորցրել են ոտքերի տակի հողը։ Պարզվում է՝ ուժեղ սեռի ներկայացուցիչներն ավելի քիչ են սեքսի մասին մտածում, քան կարծում է հանրությունը։
Հատկանշական է, որ տղամարդկանց մեծամասնությունը կարծում է, որ օրվա ընթացքում աշխատանքի վրա պետք չէ 3.5 ժամից ավելի վատնել։ Տղամարդկանց հասկացությամբ, սեքսից ավելի լավ միայն քունն է։