Երևան-Սևան ճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել են մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ
ОбществоԱյսօր` հունվարի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան–Սևան ավտոճանապարհին (Ծովագյուղ չհասած):
Ինչպես հայտնում է Orer.am-ը, մոտ մեկ տասնյակից ավելի տրանսպորտային միջոցներ բախվել են իրար:
Նշված տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ եւ ցածր տեսանելիություն:
Վարորդներին խորհուրդ է տրվում չերթեւեկել վերը նշված ավտոճանապարհներով:
Հիշեցնենք, որ դժվարանցանելի են բոլոր միջհամայնքային եւ համայնքային ավտոճանապարհները, Սպիտակի ոլորանները, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածը եւ Սարավան գյուղի ավտոճանապարհները:
Փակ են Սեւան-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ, Լանջիկ-Թալին, Ապարան-Սպիտակ ճանապարհահատվածները եւ Վարդենյաց լեռնանցքը: