Մայլի Սայրուսին եւ Լիամ Հեմսվորթին բռնացրել են համբուրվելիս
Lifestylestyle.news.am-ը գրում է.
5 տարի տեւած հարաբերություններից հետո Մայլի Սայրուսը եւ Լիամ Հեմսվորթը 2013թ. բաժանվել էին: Սակայն, ինչպես գրում է Daily Mail-ը, նախկին սիրեցյալները կրքոտ ժամանակ են անցկացրել Ավստրալիայում Falls Festival երաժշտական փառատոնի ժամանակ: Ճիշտ է, համացանցում լուսանկարներ դեռ չկան, սակայն ականատեսները պնդում են, որ զույգը կրքոտ համբուրվել է եւ գրկախառնվել փառատոնի ընթացքում:
Սայրուսը եւ Հեմսվորթը ժամանել էին միասին շաբաթ երեկոյան: Նրանք նստած են եղել Քրիս եւ Լյուք Լիամների VIP-օթյակում:
Զույգը դեռեւս չի մեկնաբանել իրենց համբույրի եւ գրկախառնության մասին լուրերը: