Բրիթնի Սփիրսը մնացել է ծառի վրա շոուի ժամանակ
LifestyleShabat.am-ը գրում է.
Հայտնի ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի համար այս տարին սկսվել է ձախորդությամբ, հայտնում է starslife.ru-ն:
Տոնական օրերին նա Լաս Վեգասում զվարճացրել է Planet Hollywood Resort And Casino-ի այցելուներին, որի ժամանակ պարանը, որի օգնությամբ Բրիթնին ճախրում էր բեմի և հանդիսատեսի վերևում, խճճվել է ծառերի տեսքով դեկորացիաներում, և Սփիրսը չի կարողացել տեղից շարժվել:
Սակայն երգչուհուն արագ ազատել են, և նա շարունակել է համարը: Հանդիսատեսները արդեն տարածել են տեսանյութը համացանցում: