Լեոնարդո դի Կապրիոյին ՄԱԿ-ի խաղաղության դեսպանորդ են նշանակել
Международные новостиԱմերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոն նշանակել է ՄԱԿ-ի խաղաղության դեսպանորդ և զբաղվելու է մոլորակի կլիմայի խնդիրներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
«Պարոն դի Կապրիոն վստահության արժանի դեմք է շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված շարժման մեջ և կարող է զորացնել կազմակերպության գործունեությունը»,- ասել է Պան Գի Մունը:
Նրա խոսքով՝ 39-ամյա դի Կապրիոն սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովում ելույթ կունենա կլիմայի փոփոխման հիմնախնդիրների շուրջ:
Անցյալ տարվա նոյեմբերին դի Կապրիոն 3 մլն դոլար է նվիրաբերել Վայրի բնության համաշխարհային հիմնադրամին Նեպալում վագրերին պահպանելու և դրանց թիվն ավելացնելու համար: Դերասանը տակավին 1998 թվականին իր անունով ֆոնդ է հիմնել բնապահպանական գործունեության ասպարեզում դրամաշնորհներ տրամադրելու համար, հաղորդել է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: