Ո՞ւմ է հատկապես օգտակար նուշը
LifestyleՆուշը շատ օգտակար է որպես լրացուցիչ միջոց գինեկոլոգիական շատ հիվանդությունների, բրոնխիալ ասթմայի և քրոնիկ պիելոնեֆրիտի, տուբերկուլյոզի բուժման ժամանակ:
Սակայն օրվա ընթացքում կես բաժակից ավելի ուտել պետք չէ, քանի որ նուշը պարունակում է մի նյութ, որն իր բաղադրությամբ նման է կապտաթթվին, և չափից ավելի օգտագործելու դեպքում կարող եք թունավորվել: Նուշը հարուստ է վիտամիններով, միկրոտարրերով, ճարպաթթուներով, սպիտակուցով, բջջանյութով: Այն կարգավորում է նյութափոխանակությունը, գերազանց ազդեցություն ունի ատամների, մազերի մաշկի վրա, բարենպաստ է ազդում սրտի աշխատանքի վրա: