Ջոնի Դեպն Էմբեր Հերդին շնորհակալություն է հայտնել համբերության համար
LifestyleShabat.am-ը գրում է.
Փալմ-Սփրինգսում որպես տարվա դերասաններից մեկը («Սև պատարագ» ֆիլմի համար) մրցանակը ստանալիս Ջոնի Դեպը շնորհակալական խոսքում հիշատակել է իր կնոջը՝ Էմբեր Հերդին: Այս մասին հայտնում է elle.ru-ն:
«Ես պետք է շնորհակալություն հայտնեմ կնոջս՝ Էմբերին, իմ հանդեպ համբերության համար, նրա համար, որ նա կարող է հաշտվել այդ բոլոր կերպարների հետ, որոնք հեշտ չեն լինում: Այն, ինչ բարդ է ինձ համար, բարդ է նաև նրա համար»,- ասել է Դեպը՝ նկատի ունենալով հետքը, որն էկրանից դուրս նրա վարքի վրա թողնում են այն հերոսները, որոնց նա մարմնավորում է:
Էմբեր Հերդը և Ջոնի Դեպը



Ավելի ուշ ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում իրենց ընտանիքում հարաբերությունների մասին հարցին ի պատասխան՝ Դեպն ավելացրել է, որ երջանիկ էր Էմբեր Հերդի մեջ իր նմանին՝ «գրքերի անհագ սիրահարի» գտնելու համար: