Ереван, 11.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մահացած 20-ամյա հղիի սուր թոքաբորբը կայծակնային արագությամբ է զարգացել. բժիշկների տեսակետ

Общество

Հունվարի 2-ին Արմենիա բժշկական կենտրոնում 20-ամյա հղի Գրետա Տոնոյանի մահվան պատճառը կայծակնային արագությամբ զարգացող սուր թոքաբորբն է եղել: Այս մասին այսօր` հունվարի 5-ին,  լրագրողների հետ զրույցում պնդեցին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արա Ղազարյանը եւ վիրաբուժության գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը:

Ըստ Արա Ղազարյանի` Գրետա Տոնոյանը  «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել դեկտեմբերի 30-ին,  ժամը  23:00-ին  ծայրահեղ ծանր վիճակում:  «Ընդունվել է սուր շնչառական անբավարարությամբ,  երկրորդային անեմիա ախտորոշմամբ: Ախտորոշումն ունենալով` միանգամից սկսվել է բուժումը, որը եղել է միջազգային ընդունված չափանիշներով: Առավոտյան հրավիրվել է կոնսիլիում` գլխավոր մասնագետների մասնակցութամբ եւ դեկտեմբերի 31-ին որոշվել է, հաշվի առնելով Գրետայի կյանքին սպառնացող վտանգը,  կեսարյան հատում անել ազատել պտղից:  Վիրահատությունից հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ ծայրահեղ ծանր վիճակում: Ցավոք սրտի, բուժումն ապարդյուն էր,  հունվարի 2-ին ժամը 23:00-ին գրանցվել է մահը»,-ասաց Արա Ղազարյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 25-ին Գրետա Տոնոյանը  ընդունվել է Հանրապետական ծննդատուն ու առաջին օրերին բուժումն ստացել է այնտեղ:

«Սուր շնչառական հիվանդություն,  գիդրոնեֆրոզ,  անեմիա, հազ թուլություն , 37 ջերմությամբ դեկտեմբերի 25-ին ընդունվել է ծննդատուն:  Նույն օրը արվել են բոլոր հետազոտությունները այդ հիվանդանոցում, բայց կտրուկ վատացել է վիճակը դեկտեմբերի 28-ից: 29-30-ին բժշկական օգնության դեպքում կտրուկ վատացել է վիճակը եւ կարիք է եղել բազմապրոֆիլ հվանդանոցի, քանի որ լյարդի, երիկամային անբավարարություն էր զարգանում եւ տեղափոխվեց մեր հիվանդանոց»,-մանրամասնեց Ղազարյանը:

Մեր դիտարկմանը, թե  հարազատների պնդմամբ սկզբում համապատասխան հետազոտություններ չեն արել , «գրիպոզ վիճակ»  են ախտորոշել եւ դրա դեմ  բուժում նշանակել, միայն  ծայրահեղ ծանր վիճակում հայտնվելուց հետո, այն էլ  Գրետայի մոր առաջարկով հետազոտել  են ու պարզել, որ թոքերն արդեն ախտահարված են եղել, հիվանդանոցի վիրաբուժության գծով տնօրեն Արսեն Գրիգորյանն արձագանքեց. «Ո՞վ է ասում, որ անհրաժեշտ  հետազոտությունները չեն արել, իսկ հարազատներն իրավունք ունե՞ն  դիպլոմավորված բժշկի եզրահանգումներ անել: Իհարկե, արվել են հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ այն հղիների,  որոնց մոտ ի սկզբանե խրոնիկ հիվանդություններ կան` երիկամների ախտահարում, անեմիա, զարգանում է վիրուսային հիվանդություն` հանձինս գրիպի եւ, ցավոք սրտի,  այդ կոնտիգենտի մոտ մահացությունը բարձր տոկոս է կազմում, դա կարելի է նայել միջազգային վիճակագրության տվյալներով»,-ասաց Արսեն Գրիգորյանը:

Բժիշկների պնդմամբ` դեկտեմբերի 25-ին հետազոտելով` թոքերում որեւէ խնդիր չեն հայտնաբերել, կայծակնային թոքաբորբը զարգացել է մի քանի օրում եւ ավարտվել մահվամբ:

«Ցավոք սրտի, վիրուսային թոքաբորբերից մահացությունը բարձր տոկոս է կազմում, մանավանդ հղիների դեպքում: Թոքաբորբը մի քանի օրում հնարավոր էր զարգանալ ընդհուպ մինչեւ մահ: Ցավոք սրտի, տվյալ վիրուսային թոքաբորբը  կայծակնային արագություն կարող է ունենալ:  Եթե միջազգային փորձն ուսումնասիրեք, կարող եք տեսնել, որ երկու ժամ հետո կարող է տեղի ունենալ մահը: Սա կոչվում է կայծակնային զարգացող թոքաբորբ, դա  միկրոբային ստանդարտ թոքաբորբը չէ: Վիրուսային թոքաբորբերի ժամանակ հիվանդի մոտ զարգանում է թոքի արյունային այտուց»,-ասաց նա։

Հարցին, թե  եթե այդքան վտանգավոր խնդիր էր ու կանխատեսելի էր դրա հետեւանքները, ինչու ավելի վաղ չեն ազատվել պտղից, Արսեն Գրիգորյանը պատասխանեց. «Աղջիկն ունեցել է ջերմության բարձրացում, գրիպոզ վիճակ եւ հիմք է հանդիսացել նրան հոսպիտալացնելու:  Հիվանդը գրիպով գալիս է հիվանդանոց եւ բժիշկը կանխատեսեր ու ասեր` եկեք ազատվե՞ք առաջնեկից»:

Արմենիա բժշկական կենտրոնի բժշիկները իրենց աշխատանքների հետ կապված բացառեցին բժշկական սխալի  վարկածը, իսկ ծննդատան մասով` թողեցին իրավապահ մարմիններին եզրահանգմանը:

Ուշագրավ է, որ  ասուլիս էր հրավիրել ոչ թե Հանրապետական ծննդատան ղեկավարությունը, Գրետայի բժիշկը, որտեղից էլ սկիզբ է առել խնդիրը, այլ Հանրապետական հիվանդանոցի բժիշկները, որոնց մոտ Գրետա Տոնոյանն արդեն տեղափոխվել է անհուսալի վիճակում:

Ավելի վաղ NEWS.am-ը  գրել էր, որ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում հունվարի 2-ին հղիության 26-րդ շաբաթում մահացած 20-ամյա Գրետա Տոնոյանի հարազատները պնդում են, որ պատահածը բժիշկների անփութության հետեւանք է: Մահացած կնոջ մորաքույրը՝ Արփի Գեւորգյանը, NEWS.am-ին պատմեց, որ  Գրետան Հանրապետական ծննդատուն է տեղափոխվել դեկտեմբերի 25-ին, որտեղ նրա մոտ ախտորոշել են գրիպոզ վիճակ, ապա մի քանի օր անց, երբ վիճակը սրվել է, թոքերը ռենտգեն են արել ու սուր թոքաբորբ է հայտնաբերվել:

Նշենք, որ Գրետա Տոնոյանը Արմավիրի մարզի Գայ գյուղից է: «Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում  ասել էր, որ նա սկզբում տեղափոխվել է Հանրապետական ծննդատուն, որտեղից էլ սուր թոքաբորբ, շնչառական անբավարարություն ախտորոշմամբ տեղափոխվել Հանրապետական հիվանդանոց, որտեղ մահացել է:

Подведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»