Գիտական 14 «փաստ», որոնք չեն համապատասխանում իրականությանը (լուսանկարներ)
Lifestyle
Business Insider-ը ներկայացրել է գիտական «փաստերի» ամբողջական ցուցակ, որոնք իրականում սխալ են: Հնուց եկած այդ առասպելները և թյուրըմբռնումները, որոնք մեզ են հասել տարիների ընթացքում, այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը:
Ինչպես նշում է աղբյուրը՝ ցուցակը կազմվել է Wikipedia-ի «Տարածված սխալ հասկացությունների» հսկայական ցանկի հիման վրա:
Շատ ադամանդներ չեն ձևավորվում քարացած ածուխից: Դրանք ավելի շուտ ձևավորվում են Երկրի մակերեսի 145 կմ խորություններում, մինչդեռ ածուխը հայտնաբերվում է Երկրի մակերեսի 3 կմ խորություններում:

«Չղջիկի պես կույր» լինել արտահայտությունը նշանակում է կույր չլինել ընդհանրապես, քանի որ նրանք բոլորն էլ լավ են տեսնում, սակայն մարդիկ այն հաճախ հակառակ իմաստով են օգտագործում:

Շիկահերներն ու կարմրահերները «չեն վերանա»: Գեները չեն վերանում: Այնպիսի գեները, ինչպիսիք կարմրահերներն ու շիկահերներն ունեն, կարող են անցնել սերնդից սերունդ՝առանց արտահայտվելու մազերի գույնով:

Մազերն ու եղունգները չեն շարունակում աճել մահվանից հետո, փոխարենը մաշկը շարունակում է սեղմվել և նեղանալ:

Մաքուր ջուրը էլեկտրաէներգիան լավ չի փոխանցում: Էլեկտրականացված ջրում կանգնած ժամանակ հոսանքահարվելու վտանգն առկա է, քանի որ այդ ջուրը հանքային նյութեր, կեղտ և այլ տարրեր է պարունակում, որոնք փոխանցում են էլեկտրաէներգիան:

Ջայլամներն իրենց գլուխը հողի մեջ չեն մտցնում, երբ վախեցած են լինում: Իրականում նրանք ընդհանրապես գլուխը հողի մեջ չեն մտցնում: Վախենալիս կենդանիները պառկում են գետնին՝ սատկած ձևանալով:

Մարդու արյունը կապույտ չէ, այն մուգ կարմիր է, երբ հագեցած է թթվածնով: Երակները կապույտ են երևում, քանի որ մենք դրանք տեսնում ենք մաշկի միջով:

Լարվածությունն ու սթրեսը մեծ դեր չեն կատարում քրոնիկ բարձր ճնշման դեպքում: Սթրեսը կարող է ժամանակավորապես բարձրացնել արյան ճնշումը, սակայն դա հիպերտոնիայի պատճառ չի կարող դառնալ:

Երբ մարդ ծնվում է, նրա ուղեղի բոլոր բջիջները ձևավորված չեն լինում: Կարծիք կա, որ մարդու ուղեղի որոշ հատվածներում բջիջների աճը շարունակվում է մինչև հասունություն՝ նեյրոգենեզ կոչվող գործընթացի միջոցով:

Կատուներն ու շները չեն տեսնում մոխրագույնի երանգները: Նրանք կարող են տեսնել կապույտն ու կանաչը: Շները ավելի լայն տեսադաշտ ունեն, քան մարդիկ, սակայն ավելի հեռուն տեսնել չեն կարող, ինչպես մարդիկ:

Մարդիկ չեն օգտագործում իրենց ուղեղի միայն 10 տոկոսը: Մենք օգտագործում ենք մեր ողջ ուղեղը տարբեր գործողությունների համար՝ տարբեր ժամանակներում: Մենք չենք կարող գոյատևել, եթե ուղեղի 90 տոկոսը չօգտագործենք:

Շնաձկներն իրականում կարող են հիվանդանալ քաղցկեղով, իսկ հակառակի մասին առասպելները տարածվել են շնաձկան աճառային հյուսվածքները որպես քաղցկեղի դեմ դեղամիջոց վաճառելու համար:

Չինական Մեծ պարիսպը մարդու կողմից պատրաստված միակ կառույցը չէ, որը տեսանելի է տիեզերքից:

Մազերը սափրելը կամ կտրելն այն ավելի հաստ չի դարձնում: Մազերը ժամանակավորապես ավելի կոպիտ են դառնում:
