Օգնության են հասել փրկարարները
ОбществоՀունվարի 5-ին, ժամը 18.00-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հայրենյան փողոցի տներից մեկի վատառողջ բնակչին դուրս բերելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Լ. Դ.-ին (81տ.) դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
***
Հունվարի 5-ին, ժամը 17.32-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների 26-րդ փողոցի տներից մեկի բնակիչը (վատառողջ) ընկել է ննջասենյակում, բարձրացնելու և անկողնին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1936 թ. ծնված Ն. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***