Հորդոր տնտեսվարողներին. կատարել Երևանի ավագանու որոշումով սահմանված պարտականությունները
ОбществоՄայրաքաղաքում շարունակվում են ձյան մաքրման և ձնահեռացման աշխատանքները: Բազմաթիվ տնտեսվարողներ ևս, Երևանի ավագանու որոշման համապատասխան, ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ են իրականացնում իրենց օբյեկտների հարակից տարածքներում: Ողջունելով և գնահատելով բարեխիղճ բոլոր տնտեսվարողների աշխատանքը, մյուսներին ևս հորդորում ենք կատարել իրենց պարտականությունները:

