Ցավոք, նստակյաց կյանքից, շատերն ունենում են մեջքի ցավեր: Հաճախ դրանից կարելի է ազատվել վարժությունների կամ բուժիչ մերսման միջոցով: Բայց կա ևս մեկ հիանալի և հասարակ միջոց այդ խնդիրը լուծելու համար:
Այս միջոցը հայտնաբերել է Մեծ Բրիտանիայից մերսման մի մասնագետ: Ձեզ ընդամենը պետք կգա թենիսի գնդակ:
Ինչպես ազատվել մեջքի ցավից
Հենվեք պատին:
Սեղմած պահեք թենիսի գնդակը պատի և մեջքի արանքում:
Շարժվեք վերև և ներքև: Այդ ժամանակ գնդակը պետք է լինի ողնաշարի և թիակներից մեկի միջև: Ժամանակը՝ 3-4 րոպե:
Այս գործընթացը կարելի նաև պառկած կատարել: Բացի մեջքից, խորհուրդ է տրվում նաև մերսել գնդակի օգնությամբ ազդրերն ու հետույքը:
Այս մերսումն իսկական փրկություն է նստակյաց կյանք վարող մարդկանց համար: