Անաստասիա Վոլոչկովան ծանոթացել է Մալդիվների բնիկների հետ
LifestyleԱնաստասիա Վոլոչկովան հանգստանում է Մալդիվներում: Աստղն արդեն հասցրել է ուրախացնել իր երկրպագուներին բաց լուսանկարների հերթական շարքով։ Սակայն շքեղ հանգստից զատ, նա որոշել է էքսկուրսիա կազմակերպել՝ իմանալու համար, թե ինչպես են ապրում բնիկները և ծանոթացել է նրանց հետ։ Այս մասին հայտնում է 7days.ru-ն։
«Այսօր ես հետաքրքիր ուղևորություն եմ կատարել մալդիվյան կղզում, որտեղ ապրում են տեղի բնակիչները շատ հասարակ պայմաններում»,- գրել է Անաստասիան Instagram-ի իր միկրոբլոգում։
Նա նշել է, որ բոլորը շատ հյուրասեր ու բարի մարդիկ են, իրեն հրավիրել են իրենց տները։ Վոլոչկովան գրառման մեջ նշել է, որ բնիկները մշակում են իրենց այգիները, իրեր պատրաստում կոկոսի ծառից ու արմավենու ճյուղերից։ «Նրանք պարզապես դրական են ու լավը»,- գրել է նա։
