Սառցե քաղաքը. Չինաստանում մեկնարկել է ձյունե քանդակների ամենամյա փառատոնը (լուսանկարներ)
LifestyleՉինաստանի Հարբին քաղաքում մեկնարկել է ձյունե արձանների միջազգային փառատոնը, որի շրջանակներում ամեն տարի հիասքանչ սառցե քանդակներ են կերտվում սառույցից և ձյունից:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը` այս տարի փառատոնն անցկացվում է արդեն 32-րդ անգամ:
750 քառ. մետր տարածք զբաղեցնող սառցե քանդակների և հուշահամալիրների կանգնեցման համար կազմակերպիչները 330 000 խորանարդ մետր սառույց են օգտագործել:
Հարբինի փառատոնն սկսվել է հունվարի 5-ին և կշարունակվի մինչև փետրվարի ավարտը, քանի դեռ կպահպանվի ցուրտ եղանակը:
Սովորաբար մեկ ձմեռվա ընթացքում փառատոնին մի քանի մլն զբոսաշրջիկ է այցելում աշխարհի տարբեր անկյուններից:







