Ո՞րն է առաջնեկ ունենալու լավագույն տարիքը՝ ըստ գիտնականների
LifestyleՆոր հետազոտությունը ցույց է տվել, որ 30-ից 39 տարեկան կանանցից ծնված երեխաները հաճախ իրենց հասակակիցներից ավելի խելացի են լինում՝ հայտնում է The Daily Mail-ը:
Հետազոտությունը ղեկավարել է Լոնդոնի տնտեսության դպրոցից Ալիսա Գոիսիսը: Նա վերլուծել է Մեծ Բրիտանիայում 18 հազար ծնունդ և համեմատել երեխաների մտավոր զարգացումը՝ կախված նրանց մայրերի տարիքից: Նա եկել է այն եզրակացության, որ առաջնեկ ունենալու լավագույն տարիքը 30-39 տարեկանն է: Միաժամանակ այն երեխաները, ովքեր ծնվել են 23-29 տարեկան և 40 տարեկանից բարձր մայրերից, մտավոր ունակություններով հետ են մնում այն երեխաներից, որոնց մայրերը 30 տարեկանում են իրենց ունեցել:

Հետազոտության հեղինակը դա բացատրում է սոցիալ-տնտեսական պատճառներով: «Կանայք, ովքեր առաջնեկին ծնում են 30-ից հետո, հաճախ ավելի կրթված են և ունեն բարձր եկամուտ: Նրանք գտնվում են կայուն հարաբերությունների մեջ, հղիությունը պլանավորում են և մայրության հարցին մոտենում են մեծ պատասխանատվությամբ»,- ասել է նա:
Նա նաև ասել է, որ այն երեխաները, որոնք ծնվել են 40 տարեկանից մեծ կանանցից, հաճախ ենթակա են ճարպակալման: Գոիսիսը դա բացատրում է նրանով, որ այդ տարիքում կանայք պակաս առույգ են և երեխաների համար չեն ապահովում բավարար ակտիվություն, որը հետագայում երեխաների մոտ ավելորդ քաշ է առաջացնում: