Սուրբծննդյան զարդարանքներ (Photo)
Lifestyleայ ընտանիքները Սուրբ Ծնունդը նշում են տոնական սեղանի շուրջ՝ ավանդական կերակրատեսակներով՝ ձուկ, բրինձով և չամիչով փլավ, կարմիր գինի և այլն: Սակայն սեղանի մասին հոգ տանելիս, պետք է նաև մտածել տանը տոնական տեսք հաղորդելու մասին, ինչպես դա անում ենք յուրաքանչյուր Ամանորին:
Սուրբ Ծննդյան տոնի խորհրդանիշը մանուկ Հիսուսն է բարուրի մեջ:
Բնակարանը, ինչպես նաև տոնածառը, կարելի է զարդարել նաև հրեշտակներով:
Սուրբծննդյան սեղանից անպակաս պետք է լինեն մոմերը: Հատկանշական կլինի, եթե մոմը աստղի տեսքով լինի:
Լույսերով շղթաները նույնպես տեղին կլինեն՝ խորհրդանշելով բեթլեհեմյան աստղը:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ Ավետիս:





