Չինաստանում ընթանում է սառույցի եւ ձյան խոշորագույն միջազգային փառատոնը (ֆոտո)
Lifestylenews.am-ը գրում է.
Խարբինում` Հեյլունցզյանի նահանգի (Հյուսիս-արեւելյան Չինաստան) վարչական կենտրոնում բացվել է Սառույցի եւ ձյան 32-րդ միջազգային փառատոնը: Քաղաքի 21 հրապարակում, 32 փողոցում եւ 56 կետում արդեն ձյունից եւ սառույցից բազմապիսի քանդակներ են տեղադրվել:
Փառատոնի շրջանակում ավելի քան 100 միջոցառում տեղի կունենա` համերգներ, գեղարվեստական ներկայացումներ, կոլեկտիվ հարսանիք, ձյունե եւ սառցե քանդակների մրցույթներ, մարզական մրցումներ, տեղեկացնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Այդ ընթացքում չինական մեկ այլ` Ռուսաստանի հետ սահմանակից նահանգի վարչական կենտրոն Չանչուն քաղաքում սառույցի եւ ձյան զբոսաշրջային փառատոն է բացվել, ինչպես նաեւ ձյան վրա սահքի միջազգային փառատոն: Ինչպես տեղեկացնում է Չանչուն քաղաքի լրատվական պորտալը, վերջին միջոցառմանը 30 երկրից ավելի քան 2000 պրոֆեսիոնալ մարզիկ է մասնակցում, դահուկասահքի ավելի քան 5000 սիրահար:




