Ստեփանակերտում մեկ շաբաթ առաջ կորած 19-ամյա երիտասարդին դեռեւս չեն գտել
ОбществоNews.am-ը գրում է.
Ստեփանակերտում դեկտեմբերի 30-ին կորած 19-ամյա Դավիթ Եսայանին դեռեւս չեն գտել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ԼՂՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ, որոնողական աշխատանքները շարունակվում են, այս պահին այլ մանրամասներ հաղորդել չեն կարող:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի Ենիկալոպովի փողոցի N տան բնակիչ Ռ.Եսայանը ոստիկանության քաղվարչություն է դիմել՝ հայտնելով, որ 2015 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, որդին` 19-ամյա Դավիթ Եսայանը, տանից դուրս է եկել եւ չի վերադարձել: